Search
Close this search box.

Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ ԶՈՒ ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:

Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է։

Please enter a valid URL