Search
Close this search box.

Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել հանցագործ աշխարհի ներկայացուցիչ «Հունաստանցի Կարենի» սպանության մեջ կասկածվող Վանո Թումանյանը

Ապրիլի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ և հավաստի տեղեկություններով՝ Հայաստան է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ՝ 49-ամյա Վանո Թումանյանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վերջինիս նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2020 թվականի փետրվարից․ նա կասկածվում է 2019 թվականի փետրվարի 24-ին հրազենի գործադրմամբ Կոտայքի մարզում՝ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարենի» սպանությունը կատարելու մեջ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Վանո Թումանյանը տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ այնտեղից էլ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Please enter a valid URL