Search
Close this search box.

24 մահվան դեպք ունենք. իրավիճակը Հայաստանում

Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214064 դեպք, որոնցից 195701-ն` առողջացած, 4058-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13297 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 969969 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4277 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Ունենք 801 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1008 է:

Please enter a valid URL