Search
Close this search box.

Էրդողանը հայտարարել է, որ «Հայաստանում մեկ դար առաջ բնակչության 80 տոկոսից ավելին մուսուլմաններն էին»

Էրդողանի ելույթի, թերևս, ամենակարևոր միտքը.

«Մի դար առաջ այն տարածքում, ուր ներկայիս Հայաստանն է, բնակչության 80 տոկոսից ավելին մուսուլմաններն էին։ Այսօր գրեթե ոչ մեկ չի մնացել։ Որևէ տեղ հայերի մեծ գերեզման չեք կարող հանդիպել»։

Այս խոսքերը հատուկ եմ առանձնացնում, որպեսզի ևս մեկ անգամ հիշեցնեմ պարզ ճշմարտություն. Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստան պետության գոյությունը ինչպես 1918 թվականին, այնպես էլ հիմա անթույլատրելի է, ուստի այս տարածքում մեր՝ հայերիս ապրելը ևս անընդունելի է։

Մեր հանդեպ այսպիսի ծրագրեր ունեցող հենց այս պետությունների առջև են ծնկել Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանությունները՝ մեզ տանելով նոր կործանման։

Թուրքագետ Վարուժան Գեղամյան

Please enter a valid URL