Search
Close this search box.

Գյումրիում հայտնի խանութից 3 հոգի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 24-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով:

Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Ախուրյան շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մարմնի տարբեր հատվածներում ստացած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու:

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Տիգրան Ավալյանը, Ախուրյան գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհեր Իգիթյանն ու 23-ամյա Գեւորգ Դարբինյանը:

Պարզվել է, որ նշված անձանց եւ քաղաքացու միջեւ Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 104 հասցեի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետեւանքով վերջիններս սուր կտրող-ծակող գործիքի հարվածներից վնասվածքներ են ստացել:

Ոստիկանները պարզել են նաեւ կասկածյալի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Ռաֆայել Մ.ն- է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ապրիլի 25-ին ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին եւ հայտնել, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում՝ իր ընտանիքին պատկանող խանութում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են նաեւ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Please enter a valid URL