Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պահապանի շրջայցի ժամանակ։
Գավառ քաղաքի <<Դարի գլուխ>> կոչվող տեղական նշանակության հուշարձանի տարածքում /հին գերեզմանոցում/ անհայտ անձինք գերեզման են քանդել, տեղաշարժել տապանաքարը, տարածքը հարթեցրել և նոր հուղարկավորություն կատարել։
Հուշարձանի պահապանը արձանագրել է, որ գերեզմանի մոտ առկա են մարդկային ոսկորներ։
Իրավախախտման փաստով ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը կդիմի ոստիկանություն։