Search
Close this search box.

Թուրքիան պատրաստվում է պատասխանել ԱՄՆ-ին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման համար

Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանության ճանաչումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Ղալընը՝ Reuters-ի հետ զրույցում։

«Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձեւերով, տեսակներով ու մակարդակներով»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը։ Նա չի մանրամասնել, սակայն, թե Միացյալ Նահանգները կսահմանափակի արդյոք Ինջիրլիքի բազա ամերիկյան կողմի հասանելիությունը, որը օգտագործվում է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գործողություններին աջակցելու համար։

Please enter a valid URL