Search
Close this search box.

Էրդողանը դժգոհել է

Երբ ասում ենք, որ ԱՄՆ-ը բոլորովին նոր դիրքորոշում է որդեգրել Հայաստանի և տարածաշրջանի հանդեպ և որ ԱՄՆ և Թուրքիան այլևս բարեկամներ չեն ու Միացյալ Նահանգները շահագրգռված է Հայաստանին սատարելով և հնարավոր դաշնակցությամբ` առաջին հստակ հաստատումն է ստացել այսօր` ընդամենը մեկ ժամ առաջ:

Նախագահ Բայդենը, իշխանության գալուց հետո առաջին անգամ միայն այսօր և հենց` ապրիլի 24-ի նախօրէին է միայն հեռախոսազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Բայդենը հայտնել է, որ պատրաստվում է հայկական եղեռնը անվանել Ցեղասպանություն:
Էրդողանը, ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների` դժգոհել է, որ ԱՄՆ-ը չի արտահանձնում Փենսիլվանիայում ապաստանած Ֆեթուլլա Գյուլենին և որ ԱՄՆ-ը ռազմական լուրջ աջակցություն է ցուցաբերում Սիրիայի քրդերին:

Հիմա տեսնենք, թե ի՞նչ բառով է բնորոշելու հայոց ցեղասպանությունը Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն դեռևս տարիներ առաջ պաշտոնապես Դումայի մակարդակով ճանաչել է ցեղասպանության փաստը:

Please enter a valid URL