Search
Close this search box.

«Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով». ռուսաստանաբնակ հումորիստ Գարիկ Մարտիրոսյան

Ռուսաստանաբնակ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ անմոռուկի լուսանկարը և գրառում կատարել Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

««Անմոռուկը» խորհրդանիշն է այն բանի, ինչը մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա … ապրիլի 24-ը 1915-ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով: Նրանք, որոնք ողջ են մնացել, ինչպես նաև նրանց հետնորդները, ցրվել են աշխարհով մեկ և ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Ուկրաինայում, Արգենտինայում և այլ երկրներում, որոնք ընդունել են հայերին և դարձել են նրանց երկրորդ տունը: Եվ որտեղ էլ ապրենք, մենք երբեք չենք մոռանա: 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք …»,-գրել է Մարտիրոսյանը:

Please enter a valid URL