Search
Close this search box.

Ջո Բայդենը Թուրքիայի նախագահին հայտնել է, որ հայերի կոտորածն անվանելու է Ցեղասպանություն. Bloomberg

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է, որ պատրաստվում է 1915-ին տեղի ունեցած հայերի կոտորածն անվանել Ցեղասպանություն՝ փոխանցում է Bloomberg պարբերականը:

Bloomberg-ը նշում է, որ այս քայլով ավելի կսրվեն ԱՄՆ-Թուրքիա՝ առանց այն էլ լարված հարաբերությունները:

Այսօր՝ ապրիլի 24-ի Հիշատակի օրվան նվիրված՝ ԱՄՆ նախագահի ելույթում Ջո Բայդենը պատրաստվում է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, ինչը նա խոստացել էր անել նախընտրական արշավի ժամանակ: Բայդենը կլինի ԱՄՆ առաջին նախագահը վերջին 40 տարվա ընթացքում, որ հայերի զանգվածային սպանությունները կանվանի Ցեղասպանություն:

Please enter a valid URL