Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն կանի Օսմանյան կայսրությունում հայտերի զանգվածային սպանությունների վերաբերյալ, սակայն չի ասել՝ կօգտագործի՞ արդյոք «ցեղասպանություն» եզրույթը:
«Ես չեմ կարող ոչինչ կանխատեսել: Ես ակնկալում եմ, որ նա [նախագահը] ելույթ կունենա հայտարարությամբ Օրվա [զոհերի հիշատակի] կապակցությամբ, սակայն ես չեմ կարող հաստատել բովանդակության մասին ձեր ենթադրությունները»,-ասել է Փսակին՝ ուրբաթ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հայտարարության մասին հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Բայդենի ծրագրերի մասին հայտնել էին The Wall Street Journal թերթի աղբյուրները: Թերթի տվյալներով՝ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ պաշտոնապես իր որոման մասին Սպիտակ տունը կարող է հայտարարել ապրիլի 24-ին: Պարբերականի աղբյուրներն ընդգծում են, որ վերջնական որոշումը դեռեւս ընդունված չէ եւ Բայդենը կարող է սահմանափակվել ֆորմալ հայտարարությամբ, որում չի հնչի ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը: