Mediaport-ը գրում է.
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հարկադրում է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին երկու ամիս ժամկետով կալանավորել Մեղրիի քաղաքապետ Մխիքար Զաքարյանին։
Նիկոլ Փաշինյանը հունից դուրս է եկել այն փաստից, որ դատարանները մեկը մյուսի հետևից բաց են թողնում իրեն հայհոյած սյունեցիներին: Նա հրահանգել է՝ ինչ գնով էլ լինի կալանավորել Զաքարյանին:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այդ նպատակով Ջհանգիրյանը ինչպես անձամբ, այնպես էլ Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի միջոցով մի քանի անգամ զանգել է Շահվերդյանին՝ հայտնելով, որ ակնկալում է Զաքարյանի կալանավորումը, հակառակ դեպքում դատավոր Շահվերդյանի նկատմամբ մի քանի կարգապահական գործեր են հարուցվելու։