ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ադրբեջանը 40 էլեկտրաքարշ է պատվիրել Ղազախստանում։
Բագրատյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ադրբեջանը Ղազախստանում պատվիրել է AZ8A մակնիշի 40 էլեկտրաքարշ։ Այս գործարանը Ղազախստանում կառուցվել է Ալստոմի հետ համատեղ։ Պատվերն արդեն իրացված է 50%-ով։ Ուրեմն Բաքուն վստահ է. Մեղրու միջոցով կապը Նախիջևանի հետ անխուսափելի է։ Ի՞նչու է վստահ։ Պարզ է կա պայմանավորվածություն ՀՀ իշխանությունների հետ։ Բա ի՞նչու ՀՀ իշխանություններն այդ մասին հանրությանը տեղյակ չեն պահում։
Հիմա հասկանու՞մ եք ի՞նչու են ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրար հերթ չտալով Սյունիք այցելում։ Հերթական անգամ ժողովրդին սիրաշահելու և խաբելու խնդիր կա»։