Մոսկվայի փողոցներում տեղադրվել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաստառներ։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիա տելեգրամ ալիքը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարով պաստառների վրա գրված է. «Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է»։
Նախաձեռնության հեղինակը, ինչպես և նախորդ տարիներին, Ռուսաստանի հայերի միությունն է։