Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը՝ իրենց տան մոտ կախված «Ալեն 41» սև պաստառի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր տան մոտ կախված սև պաստառին.

«Իմ տան մոտ նման պաստառ կախելը ձեր հերթական անբարոյականության դրսևորումն է: Ու թող չհամարձակվեն ասել, որ ժամանակին ուրիշների նկատմամբ արվել է և ես դրա հետ կապ եմ ունեցել կամ չեմ դատապարտել: Էտ սուտ հեքիաթները 4-րդ դասարանի երեխաների մոտ կպատմեք:

Իսկ ընդհանուր առմամբ ձեր հավաքական գործունեությունը, որտեղ դուք ձեր կարճ խելքով փորձում եք կրկնօրինակել հեղափոխության ընթացքում եղածը ձեր ձևով, միայն ձեզ է վնաս տալիս: Կարելի է ուղղակի նստել ու սպասել, թե ոնց եք դուք ձեզ վնասում: Շարունակեք ատելություն սփռել, սև ժապավեններ կախել, մարդկանց տան վրա գնալ, հայհոյել, գնդակահարության տեսարաններ բեմադրել և ճանապարհ փակել: Այդ ամենը շատ գրավիչ է մարդկանց համար, միանշանակ սատար կկանգնեն ու կմիանան ձեր պայքարին՝ հանուն այդ տեսակ Հայաստանի:

Չալարեմ մի օր ձեր մասին գիրք եմ գրելու, «100 քայլ, թե ինչպես արագ ձախողել ընդդիմադիր պայքարը»:
Խաղաղություն բոլորին:
Հայաստանը ապագա ունի!»

Please enter a valid URL