Ողբերգական դեպք է տեղի ունեցել Միջերկրական ծովում։ Շրջվել է ռետինե նավակները Լիբիայի ափերի մոտ։ Զոհվել է առնվազն 130 մարդ։ Բոլորը եղել են աֆրիկացի միգրանտներ։ Այս մասին հայտնում է «SOS Mediterranee» կազմակերպությունը։
Պատահարի շրջանում ջրից արդեն դուրս է բերվել տասը դիակ։ Վատ եղանակային պայմանների պատճառով որոնողա-փրկարարական աշխատանքները դժվարությամբ են իրականացվում։ Դեպքի շրջանում ալիքի բարձրությունը հասնում է մինչեւ վեց մետր։