Search
Close this search box.

Քաջարանի քաղաքապետը ծեծի՞ է ենթարկվել․ փաստաբանը գրառում է կատարել

Փաստաբան Երվանդ Վարոսյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն այսօր Քննչական կոմիտե չի հրավիրվել, չի տեղափոխվել։ Իրականությանը չեն համապատասխանում նաև տարածվող լուրերն այն մասին, թե իբր նրա նկատմամբ բռնություն է գործադրվել»։

Հիշեցնենք որ Քաջարանի քաղաքապետը ծեծի՞ է ենթարկվել վեևտառությամբ հոդված էր հրապարակել գրելով՝

ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրները Սյունիքից հաղորդում են, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, ում հետ բավականին խիստ խոսակցություն է եղել: Իրավիճակն այնքան է սրվել, որ բանը հասել է գոռգոռոցների ու ձեռնամարտի:

Արդյունքում, ըստ օդում կախված լուրերի, քաղաքապետը դաժան ծեծի է ենթարկվել:

Լուրի հավաստիությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Փարամազյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին: Նրա վիճակի մասին մանրամասներ պարզել այդպես էլ չհաջողվեց:

Պատրաստ ենք ներկայացնել բոլորի տեսակետները:

Please enter a valid URL