Search
Close this search box.

Հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացի է վիրավորում ստացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի սահմանային գոտում:

Ապրիլի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ոտքի ստորին երրորդականի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 59-ամյա Նոդար Միրզոյանն է, ով նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում Կայանավան համայնքի վարչական տարածքի հանդամասում հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքելու ժամանակ ականի վրա կանգնելու և պայթելու հետևանքով:

կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանություն:

Please enter a valid URL