Search
Close this search box.

Շարասյան տղաներից ասեցին՝ ինչի՞ չես մոտենում, ասում եմ՝ ո՞վ ա, թե ՝ Փաշինյանն ա, հարցնում եմ՝ ո՞րն ա Փաշինյանը, ասում ա՝ որ տոպրակներով վազելով գնում ա

Վարչապետը ծածուկ այցելել է Շուռնուխ, մտել երկու տուն ու գնացել, Aysor.am-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Շուռնուխի ղեկավար Հակոբ Արշակյանը:

«Շարասյան տղաներից ինձ մոտեցան, ասեցին՝ ինչի՞ չես մոտենում, ասում եմ՝ ո՞վ ա, ասում են՝ Փաշինյանն ա, հարցնում եմ՝ ո՞րն ա Փաշինյանը, ասում ա՝ որ տոպրակներով վազելով գնում ա: Սա ի՞նչ ա կոչվում», — պատմեց նա:

Մեկնաբանելով լուրերը, թե Շուռնուխում ակցիա է կազմակերպվել, Արշակյանը նշեց, որ իր գյուղի բնակիչները ցանկացել են հանդիպել վարչապետին, անվտանգության վերաբերյալ հարցեր ուղղել, որ երեխան պատուհանից թուրքին չնայի:

«Ասում է՝ իշխանությունը ժողովուրդն է, բայց շուռնուխցին ժողովուրդ չի՞: Թող ցերեկով գար, կանգներ շուռնուխցու մոտ, թուրքի ճակատին նայեր, կրկներ՝ ժողովուրդ Սյունիքն անվտանգ է», — ասաց Արշակյանը:

Please enter a valid URL