Search
Close this search box.

Կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռևանշիստական ու ռազմատենչ հռետորաբանությունից, ինչը նորից կարող է պատերազմի եզրին կանգնեցնել տարածաշրջանը. Զախարովան՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է «Լուրեր»-ի հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի նախագահի հայտարարությանը՝ իր խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքն ուժով վերցնելուն»:

«Մենք կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռևանշիստական ու ռազմատենչ հռետորաբանությունից, ինչը նորից կարող է պատերազմի եզրին կանգնեցնել տարածաշրջանը: Մենք հիմք ենք ընդունում այն, որ Բաքվի և Երևանի քայլերը պետք է բխեն եռակողմ հայտարարություններից: Ինչ վերաբերում է տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը տարածաշրջանում, ապա դա էլ բխում է իմ հնչեցրած տրամաբանությունից»,- ասել է Զախարովան:

Please enter a valid URL