Search
Close this search box.

Մեղրիի համայնքի ղեկավարին ձերբակալում են. Վահե Հակոբյանը հայտարարեց հանրահավաքի մասին

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը քիչ առաջ հայտնեց, որ հենց հիմա ձերբակալում են Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին՝ նշելով, որ դա անում են ապօրինի:

«Խուլիգանության մեղադրանք են առաջադրում, ինչը բացարձակ անհեթեթություն է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է, որով փորձում են մեր ոգին կոտրել: Չի ստացվելու:

Այսօր 18:30-ին մենք հանրահավաք ենք հրավիրում Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ կորոշենք մեր հետագա անելիքները»,-ասաց նա:

Please enter a valid URL