Search
Close this search box.

Ահա թե ինչու են չեզոքացվում Սյունիքի իրական հեղինակությունները

Այս նկարում Սյունիքի Շուռնուխ գյուղի ղեկավար Հակոբ Արշակյանի հետ կանգնած ենք ադրբեջանական դիրքից մետրեր հեռու։ Հակոբն ու իր եղբայր Արարատը (Սյունիքում նրան ճանաչում են Աշխարհաբեկ անունով) մասնակցել են 2020-ի պատերազմին, իսկ նոյեմբերի 9-ից հետո երկու եղբոր տները հանձնվել են թշնամուն։

Արարատը պատերազմից հետո առողջական խնդիրներ է ձեռք բերել և հատկապես վերջին օրերին տանը պառկած՝ բուժումներ է ստացել։ Առավոտյան խոսում էի Շուռնուխի գյուղապետ Հակոբի հետ, ասում է՝ գիշերը մի խումբ ոստիկաններ մտել են Արարատի տուն և նրան տարել անհայտ ուղղությամբ՝ թեպետ չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։ Հակոբն սպասում է, որ իրեն էլ կձերբակալեն, քանի որ սկզբունքորեն չի ընդունում Նիկոլ Փաշինյանին։

Արարատն ու Հակոբն ընդունված են սյունեցիների կողմից, նրանց խոսքը կարևոր է տեղացիների համար։ Ահա թե ինչու են չեզոքացվում Սյունիքի իրական հեղինակությունները, մարդիկ, ովքեր զենքը ձեռքին կռվեցին թշնամու դեմ, այսօր էլ չեն փախչում Սյունիքից, այլ պահում են հայրենիքի այդ հատվածը։

Please enter a valid URL