Կարմիր բերետավորները քիչ առաջ բերման են ենթարկել Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը։
«Արարատ Աղաբեկյանն անկողնային հիվանդ է, արդեն 10 օր է՝ 39 աստիճանից բաձր ջերմությամբ պառկած է Գորիսի իր հայրական տանը։ Ինքը երեկ տանից դուրս չի եկել, չի մասնակցել ոչ մի բողոքի ակցիայի․ այդ մասին կարող են փաստել հարևանները»,- նշեց Շուռնուխի համայնքապետը։
Վերջինս նշեց, որ, ըստ իրեն, Արարատ Աղաբեկյանին բերման ենթարկելու պատճառը Նիկոլ Փաշինյանի նախորդ այցն էր Սյունիք, որի բողոքի ակցիային մասնակցում էր նաև Շուռնուխի Աշխարհապետը․ «Հավանաբար նրան Երևան են տարել, որովհետև ինձ ասացին, որ Գորիսի ոստիկանության բաժին նրան չեն տարել»,- ասաց Հակոբ Արշակյանը։
Մեր այն հարցին, թե Շուռնուխից արդյոք միայն Արարատ Աղաբեկյանն է բերման ենթարկվել, Շուռնուխի համայնքապետն ասաց․ «Դեռևս միայն նա է»։
Lurer.com