Search
Close this search box.

Արման Բաբաջանյանը փակում է լրատավամիջոցը. ի՞նչ գիտի Բաբաջանյանը առաջիկա ընտրությունների հետ կապված

Պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «Ժամանակ» թերթը լույս չի տեսնի: Տարօրինակ է, որ այս որոշումը կայացվել է ընտրություններից առաջ, երբ քաղաքականություն մտած և կուսակցություն ստեղծած Արման Բաբաջանյանին այն ավելի շատ էր պետք գալու հենց այս ժամանակաշրջանում:

Արդյո՞ք Արման Բաբաջանանի գործերը այնքան վատ են, որ չի կարողանում պահել մի թերթ, թե Բաբաջանյանին ասել են, որ ընտրություններ չեն լինելու, ուստի և թերթ պահելն էլ Բաբաջանյանն անիմաստ ծախս է համարել:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ առաջիկայում Բաբաջանյանին պատկանող 1in.am կայքը կլքի քաղաքական հաղորդումներ վարող Նվեր Մնացականյանը, հետաքրքիր է՝ այս ամենը տեղի են ունենում ընտրությունների շեմին:

Իսկապե՞ս ընտրությունները չեղարկվում են:

Please enter a valid URL