.«Թող փորձի ու մի սյունեցու կպնի, ավելի վատ իրենց համար, թող փորձի սյունեցու մազը ծռի, այն ժամանակ կտեսնի». Քաջարանի քաղաքապետ
«Այսօր սյունեցին շատ լավ գիտակցում է՝ ինչի համար է Նիկոլը եկել Սյունիք, Ալիևի հետ նույն նպատակների մեջ են։ Ես ասում եմ, եթե այդքան համարձակություն ունեն՝ թող սյունեցու մազը ծռեն, թող չվախեցնեն իրենց դատախազություններով ու միլիցեքով ու ԿԳԲ-երով։ Վախեցնող էին, թող գնային թուրքին վախեցնեին, ոչ թե սյունեցիներին վախեցնեն»,-168.am-ի հետ զրույցում ասել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Սյունիքի համայնքների ղեկավարներն էին ժողովրդին ուղղորդել Նիկոլ Փաշինյանի դեմ, Մանվել Փարամազյանը զարմացավ, թե ինքն ինչպե՞ս կարող է 15 հազար մարդու ստիպեր ու հաներ փողոց։
Մամուլն արդեն գրել է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հատուկ հրահանգ է իջեցրել, որպեսզի ձերբակալեն իր դեմ բողոքողներին, այդ թվում՝ մի շարք համայնքների ղեկավարներին։ Այդ նպատակով ԱԱԾ և Ոստիկանության պետերը շտապ մեկնել են Սյունիք։
Նիկոլ Փաշինյանը Երևանից 2000 ոստիկան է տարել …