Հարավային ռազմական շրջանում 2020 թվականին կազմավորվել է ևս մեկ մոտոհրաձգային դիվիզիա: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Շոյգուի խոսքերով, նոր դիվիզիայի կազմավորումը մարտական կազմի կատարելագործման շրջանակներում իրագործված 54 կազմակերպչական միջոցառումներից կարևորագույնն է. «Սրան զուգահեռ անընդհատ իրականացվում են շրջանի վերազինման աշխատանքները: 2020 թվականին զորքերը ստացել են 3,2 հազար միավոր ժամանակակից զինտեխնիկա ու ռազմական տեխնիկա»,-ասել է:
Շոյգուն նաև հավելել է, որ ռազմական կառավարման մարմինների վերապատրաստման ընթացքում կիրառվում են կառավարման նոր համակարգեր: