Search
Close this search box.

«Այսօրվանից սկսած՝ մենք պետք է «նեղենք» վարորդին». Հայկ Մարության

Երեւան քաղաքն այս պահին ավելի շատ ավտոմեքենաների քաղաք է, քան թե հետիոտնի. իմ մոտ տպավորությունն է, որ մենք մեր քաղաքը հանձնել ենք ավտոմեքենաների, ոնց կարում են, ամեն օր բոլոր մայթերը գրավում են, ու մենք էլ հարմարվելով, մանկական սայլակը մի կերպ գրկել–անցկացնելով, մյուսը մեքենաների արանքները անցնելով: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանը:

«Երկու տարի առաջ հասկանում էինք, որ այս հարցին մենք չենք անդրադառնում, քանի դեռ մենք չենք լուծում տրանսպորտային համակարգի արդիականացումը, եթե քաղաքացիներին կարողանանք պատշաճ հնարավորություն տալ հասարակական տրանսպորտով ուղեւորվել դեպի կենտրոն, մենք այդ պահին սկսած վերադարձնելո՞ւ ենք մայթերը հետիոտներին, այս հարցի շուրջ ուզում եմ մեր ռազմավարությունը հասկանալ»,- նշեց նա:

Հայկ Մարությանը պատասխանեց, որ խնդրի ընդհանրական լուծումը տրանսպորտային ցանցի ընդլայնումն է, որպեսզի խթանեն մարդկանց տրանսպորտով երթեւեկելը: Նա նշեց, որ վարորդներին առաջարկվելու է նաեւ կենտրոն գալ, ոչ թե մեքենայով, այլ տրանսպորտով:

«Այսօրվանից սկսած՝ մենք պետք է «նեղենք» վարորդին, չպետք է թույլ տանք, որ կանգնի մայթին 4 ակով, չպետք է թույլ տանք երկրորդ շարք կանգնել, կամ Շահումյանի հրապարակում կանգնել, այսինքն՝ խախտում անել չպետք է թույլ տանք: Ինձ համար շատ ցավոտ է ամեն օր կենտրոնում տեսնել, որ երեխայի հետ սայլակով մայրիկը իր երեխայի հետ չի կարողանում մայթով անցնել, որովհետեւ մեկը որոշել է, որ իր մեքենայի երկու ակերը երկու մետրով պետք է մխրճված լինեն մայթին եւ այդ մեքենան պետք է վերցնել եւ ուղիղ տանել տուգանային հրապարակ, առանց քննարկման, եւ մեծ տուգանքով պատժել այդ մարդուն, եւ ուզում եմ նշել, որ ճանապարհային ոստիկանությունն այդ հզորությունները չունի շատ քիչ քարշակ ունեն, մի քանի հատ ձեռք են բերել բայց, միեւնույն է, չեն հասցնում»,- ասաց Մարությանը:

Please enter a valid URL