Search
Close this search box.

ԲՀԿ-ն քաղաքական ստաբիլության, տնտեսության զարգացման, սոցիալական կայունության երաշխավոր. Հրաչյա Ռոստոմյան

Արտահերթ ընտրությունները քաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց են։ Իսկ ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել, եթե մեր հասարակությունը կարողանա հաղթահարել բևեռացումը։ Հայաստանի նախընտրական գործընթացներից առաջ ձևավորվել են երկու հակադիր բևեռներ, որոնցից որևէ մեկի հաղթանակը կայունություն և խաղաղության չի բերելու երկրին, որովհետև նրանք փոխադարձաբար առաջնորդվում եմ միմյանց ոչնչացնելու մղումով։

Նման հակադրության ռեժիմը ենթադրում է, որ ընտրություններից հետո ցնցումներ են լինելու, անկայունությունը տնտեսության զարգացման, ներդրումների, երաշխավորված ապագայի թշնամին է։

Քաղաքական կենտրոնը՝ երրորդ ուժը, որի դերին, ինստիտուցիոնալապես կայացած լինելու շնորհիվ, հավակնում է միայն ԲՀԿ-ն, քաղաքական ստաբիլության, տնտեսության զարգացման, սոցիալական կայունության երաշխավորն է։

Պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանի՝ ուսանողությանը, երիտասարդությանը, դեմոգրաֆիական վիճակի բարելավման համար անհրաժեշտ բնակարանաշինությանը, գյուղատնտեսությանը, հայրենադարձությանը և շատ այլ արդիական հարցերին վերաբերող ծրագրերը, մեծ արձագանք են գտել հասարակության շրջանում։ Ծառուկյանի թիմը զարգացման ծրագրեր ունի բոլոր ոլորտների, բոլոր մարզերի համար։ Մենք ունենք զարգացման, երկրի վերափոխման ու արդիականացման բանալին։

Ժողովուրդը խաղաղության և կայունության կարիք ունի, որի անունը ԲՀԿ է։

Please enter a valid URL