Ես հորդորել եմ, որ Ավանի փոխթաղապետը թույլ չտա իրեն գրառումներ անել ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի վերաբերյալ: Եթե ինչ-որ մեկն ունի առողջական խնդիրներ ու այդպիսի գրառումներ է անում, պետք է քննադատվի մեր հայրենակիցների կողմից: Ոչ միայն իշխող կուսակցության, այլ՝ բոլորի: Նրան պետք է բացատրել, որ չի կարելի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բորիս Ավագյանը:
Արցախի ԱԻ նախկին փոխնախարարն ասաց, որ բոլորն են տեսել վիրավորական գրառումն ու հարց է բարձրացնում, թե ինչու չի քննադատվել դա, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից. «Այ սա արդեն քաղաքական գործունեություն է: Նա վիրավորում է օտարերկրյա գեներալի, ով զբաղվում է խաղաղապահ գործունեությամբ ու մեր գերիների հարցով: Դա անթույլատրելի է»: