Անվտանգության խորհրդի գրասենյակը, ի հավելումն ԱԽ գրասենյակի կողմից 2021թ. ապրիլի 15-ի հրապարակման, ներկայացնում է ԱԽ գրասենյակի կողմից հրապարակված Անվտանգության խորհրդի 30.09.2020թ. նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ, ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թ. հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ էր համարել պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր: