Հայաստանում ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 667 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 209485 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 942001 վերջին մեկ օրում` 4398 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 14896 պացիենտ. Մեկ օրում նվազել է 28-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 189688 անձ` վերջին մեկ օրում 671 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 3919 է: