Search
Close this search box.

Իշխանության «զադնին»՝ գյուղացիությանը շատ ճնշել չարժի

«Ժամանակ» թերթը գրում է․ 2018թ. իշխանության գալուց հետո նոր իշխանությունները խնդիր էին դրել էականորեն ավելացնել ոռոգման ջրի դիմաց հավաքվող վարձավճարները:

Այդ ցուցանիշը տապալելու համար նույնիսկ Ջրային պետական կոմիտեի երեք ղեկավար փոխվեց: Սակայն անցած երեք տարիների ընթացքում վիճակը ոչ միայն չբարելավվեց, այլ ավելի վատացավ. 2020 թվականին ավելի քիչ գումար է հավաքագրվել, քան 2019 թվականին:

Հիմնավորումներ կան՝ համաճարակ, պատերազմ: Բացի դրանից՝ ինչպես նախկինները, ներկաները նույնպես հասկացել են, որ գյուղացիությանը շատ ճնշել չարժի, ի վերջո, դա նաև էլեկտորատ է:

Please enter a valid URL