Search
Close this search box.

Համայնքների բռնի կամավոր խոշորացումը կշարունակվի

«Ժամանակ» թերթը գրում է․

Իշխանությունները մտադիր են աշնանը խոշորացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերի 186 համայնքներ, որոնց միավորման արդյունքում կմնա 11 համայնք:

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքով համայնքի բնակիչները իրավունք ունեն նախաձեռնել հանրաքվե և դրա արդյունքում հրաժարվել խոշորացումից: Իշխանությունն էլ նախաձեռնել է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում այնպիսի փոփոխությունների իրականացում, որը, ըստ էության, անհնարին կդարձնի նման հանրաքվեի կազմակերպումը:

Մասնավորապես, օրենքում փոփոխվում և փոքրացվում են հանրաքվեի կազմակերպման համար նախատեսված ժամկետները»:

Please enter a valid URL