Նիկոլ Փաշինյանը Իջեւանում շքեղ նշել է խորթ մոր ծննդյան տարեդարձը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Երեկ՝ ապրիլի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենի Իջեւան քաղաքում մեծ շուքով նշել է խորթ մոր՝ Երջանիկի ծննդյան օրը։ Իջեւանցիների վկայությամբ՝ Նիկոլ Փաշինյանի հետ տոնական միջոցառմանը մասնակցել են մեծ թվով պաշտոնյաներ, անվտանգության աշխատողներ։ Քեֆը կայացել է Իջեւանի հայտնի ռեստորաններից մեկում։ Նիկոլ Փաշինյանը անձամբ քաղաքի ծաղկի սրահներից մեկից խորթ մոր համար ծաղկեփունջ է գնել։ Իջեւանցիները լրագրողիս ասացին, որ հազարավոր զոհերի, վիրավորների, անհետ կորածների, Ադրբեջանում հարյուրավոր գերիների առկայության պայմաններում Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր համեստ կերպով, ոչ թե մեծ քեֆով նշել խորթ մոր տարեդարձը։
Նիկոլ Փաշինյանի մայրը՝ Սվետան ծնվել է 1947թ․ , գլխուղեղի քաղցկեղից մահացել է 1988թ, երբ Նիկոլ Փաշինյանը 13 տարեկան է եղել։ Իջեւանցիները նրան բնութագրում են տեսքով գեղեցիկ եւ բարի կնոջ։ Ուշագրավ է, որ Վովա Փաշինյանի երկրորդ կինը՝ Երջանիկը, ով ծնունդով Ենոքավանից է, Վովա Փաշինյանի բարեկամն է։Նրանից Վովա Փաշինյանը երեխաներ չի ունեցել»,- գրել է նա։