Search
Close this search box.

Հենց նոր ԵԽԽՎ լիագումար նիստում որոշվեց. ռազմագերիների հարցը մտավ օրակարգ. Այն անպայման քննարկվելու է. Մելքումյան

Հենց նոր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը կողմ քվեարկեց, որպեսզի հայ ռազմագերիների հարցը, ինչպես և նախորդիվ ասել էինք, վաղը երեկոյան մտնի օրակարգ և քննարկվի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

«Հարցը քվեարկվեց, որովհետև առարկություն էր ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը՝ հայտարարելով, որ դա ապակայունացնող նշանակություն կունենա տարածաշրջանի համար։

Հարցի քննարկմանը մասնակցեց 132 պատվիրակ, կողմ քվեարկեց 93-ը, դեմ՝ 21-ը և ձեռնպահ՝ 18-ը։

Այսպիսով, վաղը հարցն անպայման քննարկվելու է»,-գրել է նա:

Please enter a valid URL