Շուտով վերսկսվելու է քաղաքացիներին համատարած տուգանելու հանցավոր պրակտիկան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տխմար դավաճանները գնում են հերթական թանկացմանը. կտրուկ բարձրանում է դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքը, մի շարք դեպքերում քաղաքացիները զրկվում են պետական տուրք չվճարելու արտոնությունից, (օրինակ`ոստիկանության կողմից կազմված վարչական ակտերը`տուգանքները բողոքարկելու դեպքում), որպեսզի չկարողանան արդյունավետ պաշտպանվել ապօրինի վարչարարությունից և ստիպված նախընտրեն վճարել ապօրինի տուգանքները:
Նախատեսվող օրենսդրական փոփոխությունների փաթեթը այս տգետ ու տխմար դավաճանների հերթական հակասահմանադրական նախագիծն է, որը հակասում է թե’ Սահմանադրության 61-րդ հոդվածին, թե’ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին, և թե’ ՄԻԵԴ մի շարք նախադեպային որոշումներին, մասնավորապես`
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:» Հենց այս հոդվածում օգտագործված “արդյունավետ” բառն է, որ իր մեջ ներառում է դատարանների մատչելության սկզբունքը:
Դատարանների մատչելիության իրավունքը ամրագրված է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, դրա վերաբերյալ առկա են ՄԻԵԴ մի շարք որոշումներ. օրինակ՝ Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴԸ փաստել է, որ «դատարանների մատչելիության իրավունքը քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքն է, դրա մի մասը,», իսկ քանի որ վարույթի հարուցումը ուղղակիորեն կապված է հայցադիմումի, իսկ հայցադիմումը պետական տուրքի հետ, ապա պետտուրքի բարձրացումը նշանակում է դատարանների մատչելիության սահմանափակում:
Արդեն Philis-ն ընդդեմ Հունաստանի և De Geouffre de la Pradelle-ն ընդդեմ Ֆրանսիայի, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի գործերով ՄԻԵԴԸ ընգծել է, որ մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը:
Պետական տուրքերի բարձր լինելը որպես ՄԻԵԿ 6-րդ հոդվածի կոպիտ խախտում արձանագրված է Kreuz ընդդեմ Լեհաստանի, Podbielski-ն և PPU Polpure-ն ընդդեմ Լեհաստանի, Weisssnan-ը և այլք ընդդեմ Ռումինիայի ՄԻԵԴ գործերով:
Հայաստանում ստեղծված իրավիճակի պայմաններում պետտուրքի բարձրացումը դատարանների մատչելիության սկզբունքի կոպիտ խախտում է, որը կառաջանա հերթական հակասահմանադրական օրենքի ընդունման և կիրառման արդյունքում:
Շնորհակալություն