Search
Close this search box.

Ընդունել եմ բավականին ծանր որոշում, դուրս գալ ՀՀԿ շարքերից

Ինձ համար ընդունել եմ բավականին ծանր որոշում, դուրս գալ ՀՀԿ շարքերից:

Որոշումս կայացրել եմ վերջին չորս ամիսների ընթացքում, որոշ հանգամանքներից ելնելով:

Ակտիվ քաղաքական պայքար մտել եմ 2018-ի ապրիլից և բոլոր ծանր պահերին եղել եմ Հանրապետականի կողքին անմնացորդ նվիրումով:

Շնորհակալ եմ հհկական բոլոր ընկերներիցս, ում հետ անցել եմ չափազանց դժվար ճանապարհ:

Բնականաբար իմ ընկերների, թիմի հետ չենք դադարեցնի ակտիվ պայքարարը մեր երկիրը համառորեն կործանման տանող թրքասեր խունթայի դեմ: Պայքարը կշարունակվի այլ ֆորմատով, որի մասին առաջիկայում կտեղեկացնենք

Կարապետ Պողոսյան

Please enter a valid URL