Search
Close this search box.

Հրաձգության հետևանքով Դոնբասում ուկրաինացի զինվորական է զոհվել, ևս մեկը վիրավորվել է

Դոնբասում ապրիլի 18-ին հրաձգության հետևանքով մահացել է Ուկրաինայի Զինված ուժերի զինվորական, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով «Восток» օպերատիվ-մարտավարական խմբավորմանը:

«Այսօր՝ ապրիլի 18-ին, «Վոստոկ» օպերատիվ-մարտավարական խմբավորման պատասխանատվության տակ գտնվող շրջանում Ռուսաստանի Դաշնության զորամիավորումները հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և հաստոցային ավտոմատ նռնականետից կրակահերթ բացել ուկրաինացի պաշտպանների ուղղությամբ: Թշնամական կրակի հետևանքով մեկ ուկրաինացի զինվորական կյանքի հետ անհամատեղելի վիրավորում է ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL