Լոռու մարզում այսօր՝ ապրիլի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին, Բազում գյուղի բնակիչ, 34-ամյա Աշոտ Ղազարյանը՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 68-ամյա Արմեն Ամիրխանյանի վարած Mitsibishi Pajero մակնիշի ավտոմեքենային եւ Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ, 43-ամյա Հմայակ Գաբրիելյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով Mitsibishi-ն գլխիվայր շրջվել է: Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ, իսկ նրա ուղեւորներ, Բազում գյուղի բնակիչ, 57-ամյա Անահիտ Եւանը, Վանաձորի բնակիչներ, 11-ամյա Ինեսա Ա.-ն, 15-ամյա Ալիսա Ա.-ն, վերջիններս հարազատ քույրեր են, Բազում գյուղի բնակիչ, 59-ամյա Արսեն Ղազարյանը, 57-ամյա Կարինե Ղազարյանը, վերջիններս քույր ու եղբայր են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաեւ Հ. Գաբրիելյանը, նրա ուղեւորներ, Ուռուտ գյուղի բնակիչներ, 38-ամյա Թեհմինե Գաբրիելյանը, 16-ամյա Աննա Գ.-ն, 15-ամյա Լիաննա Գ.-ն:
Ժամը 22:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխված 57-ամյա Ա. Եւանը մահացել է:
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Ղազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում: