«Ապրիլի 17-ին տեղի ունեցավ «5-րդ բրիգադի մարտիկներ» հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը: Կազմակերպությունը ղեկավարը ԵԿՄ նախկին նախագահ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի կինն է՝ Նազիկ Ամիրյանը: Համագումարը տեղի է ունեցավ Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ հնարավորինս հանդիսավոր պայմաններում:
Մինչ համագումարը, Ժամանակ թերթը գրել էր, որ հասարակական կազմակերպության համագումարը տեղի է ունենում խիստ քաղաքական նկատառումներով:
Իսկ թե ընտրությունների ժամանակ ում համար կաշխատի կազմակերպությունը, համագումարից հետո արդեն նազիկ Ամիրյանը նշեց, որ այս պահին ՀԿ-ն վերակազմավորման փուլում է և իր առջև նման խնդիր չի դրել․ Իսկ Armlife.am-ի հարցին, թե արդյոք Նազիկ Ամիրյանը պատրաստվում է սատարել Ռոբերտ Քոչարյանին, պատասխանեց` այս պահին կողմնորոշում չունեմ: