Search
Close this search box.

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը դատի է տվել նախագահ Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» Դատական տեղեկատվական համակարգից:

Տիրան Խաչատրյանը պահանջում է ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը:

Դատական հայցը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ այլ դատական հայցով է դատարանից պահանջում է իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:

Հիշեցնենք, որ իր նախկին պաշտոնին առնչվող ևս մեկ հայց էլ Տիրան Խաչատրյանը ներկայացրել է ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի:

Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, վերջերս Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրան նշանակել է ԳՇ պետի առաջին տեղակալ:

Իսկ մինչ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելը Արշակ Կարապետյանը Զինված ուժերի հետախուզության վարչության պետն էր, այդ պաշտոնում էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: 2016-ին Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից:

Please enter a valid URL