ArmLife.am-ի տեղեկություններով՝ Երևանի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 30-ամյա կին: Նա իր խնամքի տակ ուներ երկու մանկահասակ երեխա և բնակվում էր Երևանի Ավան վարչական շրջանում:
Ի դեպ, վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացության դեպքերի թիվն զգալիորեն ավելացել է, օրական կտրվածքով այն հատում է 2 տասնյակը: