Search
Close this search box.

«Գիտեինք, որ ինքը բունկերի մեջ ա». 3 ամսվա զինծառայող Յուրան խաբել է հարազատներին ու առաջին օրվանից կռվել մինչև վերջ՝ կյանքը տալով հայրենիքին

Գաբրիելյան Յուրա Աշոտի

Ծնվել է 2002թ.-ի փետրվարի 22-ին Արարատի մարզի գյուղ Գինեվետում, սովորում էր Արտաշատի քոլեջում, որպես զոդող: Բանակ զորակոչվել է 2020թ. ամռանը, ծառայում էր Վարանդայի զորամասում: Զոհվել է հոկտեմբերի 24-ին՝  հենց Վարանդայում։

Երբ պատերազմը սկսվեց Յուրան ընդամենը 3 ամսվա ծառայող էր, Յուրային հորեղբոր աղջիկը ArmLife.am-ին տեղեկացրեց, որ վերջին անգամ իրենց զինվորը խոսել է հոր հետ՝ ասել,  որ ամեն ինչ նորմալ է ու լավ կլինի.  «Մենք գիտեինք, որ ինքը բունկերի մեջ ա, այնինչ խաբել է, առաջին օրից ինքը կռվել է մինչև վերջ ու զոհվել բեկորային վնասվածք ստանալով»:

Յուրան շատ նպատակներ ուներ, որոնք, ավաղ, չիրականացան: Շատ էր սիրում զոդողի մասնագիտությունը: Որոշել էր՝ բանակից վերադառնալուց հետո պիտի աշխատեր հենց իր մասնագիտությամբ և տուն գներ. «Ասում էր՝ քուրս տուն պետք ա գնեմ, որ հետո ամուսնանամ, երկու եղբայր՝  մենք մեր առանձին տունը ունենանք: Շատ խելացի էր, աշխատասեր, ինքը աշխատում էր, որտեղ նա կարող էր,  ձգտում էր ինքն իրենը ունենար, շատ բարի, հոգատար, սիրված բոլորի կողմից՝ դպրոցում, քոլեջում, գյուղում, նաև բանակում»:

Յուրան զոհվել է հոկտեմբերի 24-ի կեսգիշերին, հուղարկավորվել՝ հայրենի գյուղի գերեզմանատանը:

Please enter a valid URL