Երեկ Արցախի ՊԲ-ն զոհված ևս 193 զինծառայողների անուններ է հրապարակվել…
Ցուցակում Արցախի Մարտունու քաղաքի կամավորականների անուններ էլ կան, որոնց ես շատ լավ ճանաչում էի և տեղյակ եմ, որ նրանց մարմինները ճանաչելի էին` ԴՆԹ փարձաքննություն չի նշանակվել և նրանք անհայտ կորածների ցուցակներով չէին անցնում։ Այդ տղաներից մի քանիսը Մարտունու գերեզմանատանն են հուղարկավորվել, մյուսները` Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Ընդ որում, այդ ցուցակում ընդգրկված զոհվածներից մեկի հարազատներին Հարությունյան Արայիկը էս վերջերս «Մարտական Խաչ» շքանշան է հանձնել (լրատվակայքում կա ինֆոն)..
Ցուցակում հարազատիս անունն էլ կարդացի..Զոհվել է նոյեմբերի 3-ին (մարմինը ճանաչելի էր, ԴՆԹ թեստ չի հանձնվել) տեղափոխվել է Երևան և մի քանի օր անց հուղարկավորվել Եռաբլուրում։
ՀՀ պաշտպանության նախարարություն, Պաշտպանության Բանակ, ե՞րբ եք վերջ տալու էս բարդակին: Ինչո՞ւ եք տղերքի անունները զոհվելուց և հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում և ինչքա՞ն թաքցված անուններ դեռ ունեք:
Վերջը, սրա համար որևէ մեկը պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, թե՝ ոչ:
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Ալեն Ղուլյան