«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր է որոշել հունիսի 20-ը, այն հաշվարկով, որ մայիսի 9-ին ինքը չզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Մայիսի 9-ը ավանդաբար նշվել է որպես մայիսյան հաղթանակների եռատոն:
Հիմա երբ Շուշին և Արցախի զգալի մասը ադրբեջանցիների օկուպացիայի տակ է, խոսք անգամ չի կարող լինել տոնի կամ այդ օրը նշելու մասին:
Փաշինյանը դա հասկանալով՝ ամեն ինչ արել է այդ օրը վարչապետի պաշտոնում չլինելու և դրա հետ կապված անհարմար իրավիճակից խուսափելու համար: