Search
Close this search box.

Կգնա՞ սրան Փաշինյանը, թվում է, որ` այո, քանի որ Փաշինյանը հակված է ընտրելու առևտուրը․ Վլադիմիր Ավատկով

«Ալիևն ուղիղ հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջներից, որպեսզի Թուրքիան բացի Հայաստանի հետ հաղորդակցությունները։ Ալիևը նաև հորդորել է հայերին հրաժարվել Սահմանադրության մեջ նման ձևակերպումներից և փոփոխել այն։

Սա նշանակում է, որ Թուրքիայի կողմից սահմանների բացումը, որի մասին սիրում է խոսել Հայաստանի վարչապետը, տեղի կունենա այն ժամանակ, երբ առնվազն Հայաստանը կստորագրի հայտարարություն, որով կհրաժարվի ցեղասպանության ճանաչման գաղափարից, կամ կհամաձայնվի այդ հարցով ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կասկածի տակ կդնի Ցեղասպանության փաստը։

Թուրքիան Հայաստանին առաջարկում է ընտրել` կամ ազգային արժանապատվություն, կամ առևտուր։ Սրա մասին օրերս ուղիղ հայտարարել է նաև Թուրքիայի արտգործնախարարը։ Կգնա՞ սրան Փաշինյանը։ Թվում է, որ` այո, քանի որ Փաշինյանը հակված է ընտրելու առևտուրը».

ՌԴ Գիտությունների ակադեմիայի գիտաշխատող, թուրքագետ Վլադիմիր Ավատկով

Please enter a valid URL