Search
Close this search box.

220 միլիոն դրամի շինարարություն, 24 միլիոնի ասֆալտապատում, ծաղիկներ և ուղեգորգ . ԱԺ-ի գնումները

ԼՈՒՐԵՐ.com-ը շարունակում է ներկայացնել պետական համակարգում նախատեսված պետական գնումների պլանը՝ ըստ գերատեսչությունների։

Այս անգամ ներկայացնում ենք Ազգային ժողովի 2021 թվականի գնումերի պլանը, որտեղից առանձնացրել ենք մի շարք գնումներ։

Խորհրդարանում պլանավորել են գնել 2 միլիոն դրամի ծաղիկ, 6.5 միլիոն դրամի օդորակիչ, 10 միլիոն դրամի ուղեգորգ։

Ազգային ժողովի շենքերի շինությունների ընթացիկ նորոգման համար կատարվել է 220 միլիոն դրամից ավելի գնում, սալահատակման-ասֆալտապատման աշխատանքների համար՝ 24 միլիոն դրամի գնում։

Ազգային ժողովը տեղային հեռախոսային ծառայությունների համար կատարել է 3.5 միլիոն դրամի գնում, բջջային հեռախոսների ծառայությունների համար՝ 6,5 միլիոն դրամի գնում։

Please enter a valid URL