Search
Close this search box.

Շիրակի մարզի գերեվարված քաղաքացիների հարազատները փակել են մարզպետարանի մուտքը. պահանջում են Փաշինյանին

Շիրակի մարզի գերեվարված քաղաքացիների հարազատները բողոքի ցույց են իրականացնում Շիրակի մարզպետարանում՝ հայտնում է 1lurer.am-ի թղթակիցը Գյումրիից:

Նրանք ժամանակավորապես փակ են պահում մարզպետարանի մուտքը՝ արգելելով քաղաքացիներին մուտք և ելք ունենալ մարզպետարանում։

Գերիների հարազատները հայտարարում են, որ իրենց ակցիան ապաքաղաքական է, պահանջում են իրենց զավակներին։

Հայտարարում են նաև, որ անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Այս պահին ցուցարարների մի խումբ Շիրակի մարզպետի ընդունարանում է։ Նրանք հանդիպում են պահանջում մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։

Please enter a valid URL