Search
Close this search box.

Արտառոց դեպք. 7-ամյա և 10-ամյա երեխաները Երևանում փախցրել են «Սևան» ակումբի ֆուտբոլիստի ավտոմեքենան

Ապրիլի 10-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Արարատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գեղամ Թումբարյանը, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ից մինչև 11:20-ն ընկած ժամանակահատածում Մանանդյան փողոցում գործող «Միկա» մարզահամալիրի մոտ կայանված, իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենան գողացել են:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում տաք հետքերով բացահայտել են դեպքը և պարզել են որ ավտոմեքենան փախցրել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ 10-ամյա Ալեքս Հ.-ն և նրա եղբայրը՝ 7-ամյա Լևոն Հ.-ն: Վերջիններս հայտնաբերվել են Սեբաստիա-Հովնաթան փողոցների խաչմերուկում և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ հրավիրվել են նրանց ծնողները և եղբայրները հանձնվել են նրանց:

Կայքի տեղեկություններով՝ Գ. Թումբարյանը «Սևան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL