Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշել է դադարեցնել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը։ Տեղեկությունը հայտնում է Говорит Москва ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Դեպի Թուրքիա թռիչքները կդադարեցվեն ապրիլի 15-ից հունիսի 1-ը: Երկիր թռչել հնարավոր կլինի միայն «Մոսկվա-Ստամբուլ» երթուղով, այլ ուղղություններ կփակվեն:
Ավելի վաղ մամուլում արդեն տեղեկություններ էին տարածվել, որ այսօրվանից սահմանափակվելու են Թուրքիայի ուղղությամբ թռիչքները: Նշվում է, որ թռիչքների կասեցման որոշումը կարող է լրջորեն անդրադառնալ Թուրքիայի զբոսաշրջային շուկայի վրա, որը մեծապես կախված է Ռուսաստանից: